Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկսվել է «Հարսնաքարի» գործով երրորդ տուժողի հարցաքննությունը

Նոյեմբեր 30,2012 14:21

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի եւ Դավիթ Ադամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի միջոցով սպանելու եւ նրա ընկերներից 4-ին ծեծի ենթարկելու մեջ։

Այսօր ցուցմունք տվեց այս գործով 3-րդ տուժողը՝ վարորդ Էդգար Նիկոյանը։ Նա նկարագրեց հւունիսի 17-ի դեպքը, գրեթե պնդեց նախորդ տուժող ընկերների ասածները՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում  հայտնվելու, այնտեղ Վահեի՝ տաբատի հետ կապված նրան արգելելու, ապա ավտոկայանատեղերում հետագայում տեղի ունեցածը։ Նա միակն էր, որ ուշագնաց չէր եղել եւ տեսել էր 20-25 անձանց, որոնցից մի քանիսը հարվածել էին իր ընկեր Արտակ Բայադյանին։ Շարունակ լսել է հայհոյանքներ ու հարվածներ, իսկ սաստող որեւէ արտահայտություն չի լսել։

Երրորդ տուժողին հարցաքննեց մեղադրող Արթուր Դավթյանը, տուժողին հարցաքննեցին  իրավահաջորդի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը։ Մասնավորապես Վահե Գրիգորյանին հետաքրքրում էր, թե դեպքի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ի՞նչ միջոցառում էր, ովքե՞ր էին ներկա, տեսանկարահանում կա՞ր, թե՞ ոչ։ Տուժողն ասաց, որ իր տպավորությամբ՝ տարբեր միջոցառումներ ոնց որ լինեին, նկարահանում չի նկատել, իսկ դահլիճն էլ լեփ-լեցուն էր։

Տուժողին սկսեցին հարցեր տալ ամբաստանյալների պաշտպանները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930