Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից Պաղեստինի օգտին քվեարկելու փաստը նախադեպ է ԼՂՀ-ի համար

Նոյեմբեր 30,2012 14:18

Այսօր «Երկու երես» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով համանախագահների այցին ու դրա արդյունքում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց.  «Արցախում Բակո Սահակյանը որոշ հարցեր ներկայացրեց  համանախագահներին, մասնավորապես՝         ադրբեջանցիներին կոնստրուկտիվ քննարկումների սեղան վերադարձնելն էր, եւ պրովոկացիոն գործունեությունից զերծ պահելը, ինչի կապակցությամբ որեւէ  մեկնաբանություն, կամ հստակ պատասխան, ինչպես եւ կարելի էր սպասել, համանախագահների կողմից չհնչեց: Նրանք միայն ասացին, որ իրենց դիտարկումներն են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ կապված հետագա հնարավոր զարգացումների հետ»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝  նմանատիպ անարդյունք հանդիպում տեղի ունեցավ նաեւ Երեւանում եւ Բաքվում: Ըստ նրա՝ միակ գլխավոր ձեռքբերումը եղավ այն, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց բանակցային գործընթացները շարունակել արտգործնախարարների մակարդակով, այսինքն՝ նախագահների հանդիպում կազմակերպել միջնորդներին այդպես էլ չհաջողվեց:

Քաղաքագետի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները իրենց գլխավոր խնդիրը՝ պատերազմի վերսկսումը թույլ չտալը, կարողանում են լուծել:

«Միջազգային հարթակներում փոփոխություններ են տեղի ունենում, օրինակ երեկ Միացյալ ազգերի կազմակերպությունը բարձրացրել է Պաղեստինի կարգավիճակի հարցը՝ այդ կազմակերպության մեջ, նա արդեն դիտորդ անդամ է, ինչը իհարկե, ճանաչման առաջին փուլն է: Այն ինչ ակնկալում էին Պաղեստինի իշխանությունները՝ ստացան: Ի դեպ Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու օգտին է քվեարկել նաեւ Ադրբեջանը, իսկ սա նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930