Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Եվրոինտեգրացիան Հայաստանին տանում է Արցախից հրաժարվելու ճանապարհով»

Նոյեմբեր 30,2012 14:01

Քաղաքագետ Արմեն Աղայանի համոզմամբ, Արցախը փաստացի Հայաստանի մաս է, եւ դա ընդունում են թե՛ Միացյալ նահանգները, թե՛ Ֆրանսիան, թե ՛Ռուսաստանը:

«Եթե ինչ-որ մեկն էլ վիճարկում է,  ապա զուտ տարածքային վեճի շրջանակներում»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ըստ նրա, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման եւ Հայաստանի հետագա զարգացման համար վտանգավոր է եվրոինտեգրման ճանապարհը. «Եթե ընտրում ենք մի ռազմավարություն,  որը ենթադրում է եվրոինտեգրացիան, լիբերալ-դեմոկրատական ինչ-որ կարգ, ապա այս ամբողջ համատեքստում  մեր հավակնություններից պետք է հրաժարվենք: Այդ թվում նաեւ Արցախից պետք է հրաժարվենք, որովհետեւ ցանկացած միջազգային ինտեգրացիա սկսում է  նեղ տարածաշրջանային ինտեգրացիայից: Այլ կերպ ասած,  հստակ զիջումներ պետք է կատարենք: Այսօր,  Արցախը անկախ հռչակելով եւ  ընդունելով միջազգային տերմինաբանությունը, տարածքներ ենք կորցնում: Այս քաղաքական ուղիով գնում ենք տարածքներ հանձնելուն»:

Պարոն Աղայանը շեշտեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացում Արցախին ոչ ոք բանակցային կողմ չի ընկալելու. «Ոչ ոք չի կարող բանակցել մի պետության հետ, որը լիարժեք պետության հայտանիշ չունի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930