Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համերգ` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան

Նոյեմբեր 30,2012 13:37

1992թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամների միջազգային օր: Հայաստանը հաշմանդամների իրավունքների կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին:

Այս տարվա դեկտեմբերի 3-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի «Լույս անսահման…» խորագրով համերգ: Այն նվիրված է լինելու Հաշմանդամների միջազգային օրվան: Ելույթ է ունենալու հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ցանկություն չկա այս համերգով անել մի սենսացիոն բան. «Մեզ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն ունենք աշխատել նման տաղանդավոր երիտասարդների հետ: Նրանք մեծ ապագա ունեն եւ կարող են զարդարել ցանկացած բեմ: Չեմ ցանկանում ընդգծել, որ նրանք ինչ -որ խնդիրներ ունեն: Մենք ուզում ենք ասել, որ մեր կոլեգաները, ովքեր ունեն խնդիրներ, գտնվում են բարձր մակարդակում»:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  պրոֆեսոր Ռաֆայել Ակոբյանցն  ասաց, որ առաջին անգամն է անցկացվում  նման մասշտաբի համերգ` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:
«Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Րաֆֆի Միքայելյանը տեղեկացրեց, որ «Լույս անսահման…» խորագիրն ունեցող համերգի ընթացքում կատարելու են Ա. Վիվալդիի «Գլորիա» ստեղծագործությունը, իսկ դաշնակահար Լեւոն Կարապետյանն էլ նվագելու է Բեթհովենի թիվ 3 կոնցերտը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930