ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստի ժամանակ վստահեցնում էր, որ իրենք «Սիվիլիթասի» շահերն են պաշտպանում, պարտավոր են դա անել, անկախ նրանից՝ բողոք կա՞, թե՞ չկա: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիից լրագողները հետաքրքրվեցին՝ ըստ Ձեզ, չպե՞տք է բողոք լինի, որ ԱԱԾ-ն դրանով զբաղվի: Մասնագետը պատասխանեց. «Իրականում այո, փողերի հափշտակման համար պետք չէ, որ տուժողը բողոք գրի, նոր զբաղվեն: Դա այդպես է, բայց պետք է նկատի ունենալ, որ փողերի հափշտակման դեպքեր կան, որոնք ենթադրում են, որ պետք է տուժող լինի, տուժող կողմ լինի, որը այս դեպքում չկա: Այդ հանցագործությունը համարվում է կատարված, երբ կա վնաս: Օրինակ Ռուսատանում 1000 ռուբլիից պակաս փողերի հափշտակությունը հանցագործություն չէ, դրանից բարձր վնաս հասցնելը հանցագործություն է: Դա օրենքից է հետեւում: Ձեր մոտ էլ այսպես է, եթե չկա վնաս, դա հանցագործություն չէ»:
Անդրադառնալով մեր գլխավոր դատախազի հաջորդ փաստարկին, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձունրի խորհուրդը տեղյակ չի եղել, որ Հանթսմանը փող է փոխանցել Վարդան Օսկանյանին՝ հիմնադրամի համար, Սամվել Կոչոյին ասաց, որ եթե նույնսիկ այդ պահին չեն իմացել, բայց հիմա արդեն գիտեն, դրանից ոչինչ չի փոխվում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նման գործ միջազգային պրակտիկայում եղե՞լ է: Մասնագետը պատասխանեց. «ԱՊՀ-ում դժվար է ասել, Ռուսաստանում միանշանակ կարող եմ ասել, որ նման գործերից տեղյակ չեմ եղել, հատկապես նման մասշտաբի մարդու դեպք եթե լիներ, ես հաստատ կիմանայի»:
Aravot.am-ի հարցին, թե իր գործընկերների շրջանում միայն այսպիսի՞ տեսակետներ են հնչում, որ չկար որւէ հիմք՝ Վարդան Օսկանյանին մեղադրելու, թե՞ լինում են նաեւ հակառակ կարծիքներ, որոնց հետ ասուլիս չեք հրավիրում, Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Ինձ փողոցում կանգնացնում են հասարակ մարդիկ ու ասում են՝ այդ մարդուց ի՞նչ են ուզում, իսկ իրավաբանների մոտ միայն ժպիտ է առաջացնում այս գործը»: Փաստաբանը հրապարակեց ՌԴ-ի գիտությունների ակադեմիայի պետության եւ իրավունքի ինստիտուտի փոխտնօրենի մասնագիտական եզրակացությունը՝ Վարդան Օսկանյանի գործի մասին՝ որպես անկախ տեսակետ: Ըստ եզրակացության, այդ հոդվածներով Վարդան Օսկանյանին մեղադրելը հիմք չունի: Տիգրան Աթանեսյանի խոքերով՝ «Ես էլ չգիտեմ ինչ անեմ, էլ ում կանչեմ, էլ ում գերեզմանից հանեմ-բերեմ, որ այս մարդիկ հավատան: Չեն հավատա, որովհետեւ արդեն իրենց հանձնարարված է չհավատալ»: Հարցին՝ նման եզրակացույթունները իրավական առումով ի՞նչ են նշանակում՝ նա պատասխանեց. «Մեր երկրում որեւէ նշնակություն չունեն, մեր երկրում Սահմանադրությունը որեւէ նշանակություն չունի այդ մարմինների համար, էլ ուր մնաց թե գիտնականի կարծիքը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործի ընթացքին, նա ասաց, որ նշանակվել է բանկային ստուգում: Ստուգման են ենթարկում Վարդան Օսկանյանի՝ Հայաստանում եղած բոլոր բանկային հաշիվները. «Իրեն հարցեր են տալիս 2001-ին ստացված փոխանցման մասին, 2003-ի փոխանցումից հարցեր են տալիս: Սա առաջացրեց իմ պաշտպանյալի խիստ զայրույթը, որ որոշակի վաստակ ունեմ էս երկրի առջեւ, հարգանքով վերաբերվեք եւ արդեն ծիծաղելի է: Իրենք շատ լավ գիտեն գործի բովանդակությունը, Ամերիկա չենք բացահայտում իրենց համար: Հիմա իրենք մի բան էլ են ուզում: Դե, մի բան , էլի, ասենք, ում է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում, մի բան, որ ցույց տան, որ այդ մարդը հանցագործ է: Կամ էլ Պոլիտեխնիկում էր սովորում, գյուղինստիտուտի հետ ոնց էլ լինի կռիվ արած կլինեն, էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ