Լրահոս
Օրվա լրահոսը

Համատարած ձախողումների ժամանակագրությունը

Նոյեմբեր 30,2012 12:26

Հայաստանի քաղաքական դաշտի ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարիներն այդպես էլ օբյեկտիվ գնահատման չեն արժանացել։ Գնահատականները ծայրահեղ են եղել՝ հանրապետականները նրան ներկայացրել են որպես ինչ-որ երկնային պարգեւ ու անսխալական առաջնորդ, առանց որի Հայաստանը կկործանվեր, ընդդիմությունն էլ նրան ներկայացրել է որպես հանցավոր ռեժիմի պարագլուխ, Սաշիկ Սարգպանի փոքր-ինչ քաղաքակրթված տեսակը, որի միակ նպատակը հնարավորինս արագ երկիրը թալանելն է։

Իրականությունն, իհարկե, այս երկու հակադիր գնահատականների մեջտեղում է; Այւփնքն՝ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանր չի վարձել ինչ-որ

քայյեր անել։ Տասը գոհերի գնով նախագահականում հայտնվելով՝ նա, բնականաբար, հասկանում էր, որ հենց այնպես չի մարսելու դա, մանավանդ որ ինքն ամենալավը գիտեր, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում երկիրը իր եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ ջանքերի արդյունքում։ Ուրեմն ի՞նչ պիտի

աներ՝ այդ վիճակից դուրս գալու համար։ Առաջին՝ պիտի փորձեր չեզոքացնել ղարաբաղյան չկարգավորված հակամարտության տնտեսական հետեւանքները (նրան երեւի թվում էր, թե մինչ այդ ոչ մեկը գլխի չէր ընկել  դա), երկրորդ՝ պիտի փորձեր շեշտակիորեն մեծացնել Սփյուռքի տնտեսական աջակցությունը Հայաստանին, երրորդ՝ պիտի երկրի ներսում կարգուկանոն հաստատեր։

Պետք է խոստովանել, որ երեք ուղղություններով էլ Սերժ Սարգսյանր «աշխատել է»։ Սկզբում նա փորձեց սիրախաղ սկսել Թուրքիայի հետ՝ այն հույսով, թե հնարավոր կլինի ղարաբաղյան հարցում պահպանել ստատուս-քվոն եւ միաժամանակ բացել հայ-թուրքական սահմանը։ Հանուն դրա ինչ զիջումների ու նվաստացումների ասես՝ չգնաց. համաձայնվեց  պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն, Ցեղասպանության հուշարձանի լույսերն անջատել տվեց, ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյից հանել  տվեց Արարատ լեռան խորհրդանիշը, հոտնկայս ծափահարեց թուրքերի խփած գոլից հետո, բայց ոչինչ չստացվեց. թուրքերն ավելին էին պահանջում։ Մի խոսքով՝ արդյունքը լիակատար ձախողումն էր։

Դե հիմա չստացվեց՝ չստացվեց, դեոեւս մնում էր Սփյուռքի ներուժը։ Սկսեց հանդիպել սթյուռքահայ մեծահարուստների հետ, հուզիչ ճառեր արտասանել, համոզել, որ ներդրումներ անեն Հայաստանում, բայց դարձյալ բան դուրս չեկավ։ Նախ՝ երկրի վիճակր վիճակ չէր, երկրորդ՝ Սաշիկի համբավը վաղուց  նաեւ Սփյուռքում էր տարածված, երրորդ՝ Հայաստանում վաղուց արդեն բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտները մեջ-մեջ էին արված։ Մի խոսքով՝ Սփյուռքր նույնպես մերժեց։

Մնում էր պարտքով փող վերցնելը։ Տիգրան Սարգսյանը սկսեց աջուձախ  վարկեր «կպցնել» ու ընդամենը երկու տարում Հայաստանի արտաքին  պարտքը կրկնապատկվեց, բայց օզուտը գրոյական էր, որովհետեւ համակարգը կայծակնային արագությամբ մեջ-մեջ արեց նաեւ այդ մի քանի միլիարդը, ու տնտեսությունն էլ աճելու փոխարեն 15 տոկոսանոց անկում արձանագրեց։ Աղքատների թիվը միանգամից կրկնապատկվեց, արտագաղթի հզոր ալիք սկսվեց, որն էլ առ այսօր շարունակվում է:

Հասկանալով, որ նման իրավիճակում իր դրրքերն օրեցօր թուլանում են՝ Սերժ  Սարգսյանը որոշեց ձեռնամուխ լինել «հասարակության եւ քաղաքական դաշտի համախմբմանը»։ Արդյունքը եղավ այն, որ կոալիցիոն չորս ուժերից երկուսը լքեցին կոալիցիան, իսկ «համախմբումն» արտահայտվեց նրանով, որ Արտաշես Գեղամյանն ու Շուշան Պետրոսյանը ՀՀԿ ցուցակով դարձան

պատգամավոր։

Հետո որոշեց, որ պիտի պայքարի կոռուպցիայի դեմ, բայց «գործրնթացը» մի  տեսակ աննկատ մնաց։ Մարդիկ մի քիչ ծիծաղեցին, ու թեման փակվեց: Հետո մտածեց, որ ցավ կլիներ՝ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեին։  Արդյունքում՝ ընդդիմության ակտիվիստները դատարաններում են, իսկ իր հարազատ եղբորորդին կրակում է Երեւանի փողոցներում ու հարյուր հազարանոց ջիպերով փորձարկում էլեկտրասյուների ամրությունը, Գյումրիի  նախկին քաղաքապետի որդին ստորագրությամբ ազատ է արձակվում եւ այլն։

Այս ամենն ասում ենք՝ ընդամենը ցույց տւպու համար, որ Սերժ Սարգսյանն իսկապես փորձել է ինչ-որ լավ բաներ անել։ Բայց ինչ էլ արել է՝ կատարելապես ձախողվել է։ Այսինքն՝ անցած հինգ տարիները ցույց են տալիս, որ այդ մարդն ի վիճակի չէ երկիր ղեկավարել։ Թիմ ղեկավարել գուցե կարող է, կուսակցություն ղեկավարել նույնպես, բայց նախագահի պաշտոնում ձախողումն ակնհայտ է։ Ձախորդ Փանոսն, ի դեպ, նույնյպես բարի նպատակներով էր առաջնորդվում՝ ուզում էր անտառից գերան բերել տան համար, բադ որսալ եւ այլն,  բայց ինչ անում էր հակառակն էր ստացվում։ Գուցեեւ վատ մարդ չէր։ Բայց գյուղապետ հաստատ չէին ընտրի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ իշխանություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930