Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուս մասնագետը՝ Օսկանյանի գործի մասին. «Դա հարված է՝ գոտկատեղից ներքեւ, հասկանո՞ւմ եք»

Նոյեմբեր 30,2012 12:24

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյին ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը հայտնեց. «Փողերի հափշտակման հանցակազմի բացակայություն է»:

Այդ կարծիքը հայտնելուց հետո մանագետը շեշտեց, որ ինքը անկուսակցական, անկախ մարդ է եւ որեւէ շահագրգռվածություն չունի իր այդ կարծիքի համար. «Հեղինակավոր մարդիկ իրար վստահում են, եւ Հանթսմանը Օսկանյանին այնքան է վստահում, որ փողերը հաշվելը թողնում է Օսկանյանին, թողնում է նրա հայեցողությանը: Եվ Հանթսմանը չի արգելել պարոն Օսկանյանին՝ գումարը ծախսել՝ կարող էր ներդրում անել, կարող էր այլ բան անել: Մի բան կար միայն՝ ծախսեք, բայց հիմնադրամի շահերի շրջանակում: Նա դա պահել է, ավանդ է դրել, որ տոկոս ավելանա: Տուժող կողմ գործում չկա»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե քաղաքական հետապնդո՞ւմ է սա` ըստ մասնագետի: Նա պատասխանեց, որ դժվար է նման բաներ ասել, պետք չէ այս ասուլիսը դիտարկել որպես ճնշում դատական գործընթացի վրա. «Ես ՌԴ-ի քաղաքացի եմ, ինձ հասկացեք, ես իրավունք չունեմ…շատ սիրում եմ Հայաստանը, ինչպես կարող եմ ասել, որ Հայաստանում նման բան է տեղի ունենում: Դուք հասուն, գրագետ մարդիկ եք…Ես իմ գործի մասնագետն եմ: Դա կարող է դիտարկվել ճնշում  նրանց գործերի վրա, բայց մի բան է մութ մնում՝ կամ իրենք մի այնպիսի տեղեկություն գիտեն, որ մենք չգիտենք, կամ եղած ինֆորմացիայի պարագայում ինչ-որ բան այն չէ: Նման հանցագործության մեջ մեղադրելու համար պետք է ունենալ շատ լուրջ հիմքեր: Կասեմ հետեւյալը. դա անհեթեթություն է մասնագիտական տեսակյունից»: Չդիմանալով լրագրողների խաչաձեւ հարցերին՝ ի վերջո մասնագետը արեց արտահայտություն՝ «Միգուցե սա կապ ունի նախագահական ընտրությունների հետ»: Նա նաեւ նշեց, որ կարդացել է Հանթսմանի կենսագրությունը մամուլում, մանրամասն նայել է, բայց ավելի շատ իմացել է մորմոնների մասին, քան հենց Հանթսմանի. «Ավելի քիչ գործի մասին է, քան մորմոնների: Ես համարում եմ, որ դա հարված է՝ գոտկատեղից ներքեւ, հասկանո՞ւմ եք: Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է նա, թող բուդդայապաշտ թեկուզ լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930