Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստան

Նոյեմբեր 30,2012 11:26

2012թ. նոյեմբերի 25-ից 28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները:

Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի համայնքների դերը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Նոյեմբերի 26-ին Քաբուլում գտնվող Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ԱՅՍԱՖ-ի զինավանում կայացել է Ս. Օհանյանի հանդիպումը ԱՅՍԱՖ ռազմագործողության հրամանատարության հետ: Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ներդրումը Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման գործում, գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին` մասնագիտական բանիմացության և առաքելության նպատակներին նվիրվածության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՅՍԱՖ օպերացիայի ընթացքին և Աֆղանստանում տևական  խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին: Հանդիպման ժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հայ խաղաղապահներին` Աֆղանստանում կայունությւան հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին իրենց շարունակական ավանդը ներդնելու համար, բարձր է գնահատել հայ խաղաղապահների դերը` ինչպես Աֆղանստանում խռովարարության դեմ պայքարին մասնակցելու, այնպես էլ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի կայացման գործին խորհրդատվական և հրահանգչական օժանդակություն ցուցաբերելու համար: Պատասխան խոսքում Ս.Օհանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` Աֆղանստանում տևական անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներ` հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության հետ հանդիպելու համար:

Մազարի Շարիֆ քաղաքի ռազմակայանում Ս.Օհանյանը հանդիպել է ԱՅՍԱՖ օպերացիայի ,Հյուսիսե տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Հանդիպման ընթացքում գերմանացի գեներալն իր գոհունակությունն է արտահայտել հայ խաղաղապահների ծառայության կապակցությամբ, նշելով, որ նրանց գործունեությունը մեծապես նպաստում է ,Հյուսիսե տարածաշրջանային հրամանատարության առաքելության ու խնդիրների հաջող կատարմանը:

Այնուհետև Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մազարի Շարիֆի մերձակայքում գտնվող ,Մայք Սփանե ռազմակայան, որտեղ տեղակայված է հայ խաղաղապահների 60 հոգանոց զորախումբը: Ռազմակայանի հրամանատարության հայկական զորախմբի ներդրումը գնահատել է հանգուցային, ավելացնելով, որ ,ռազմակայանի ամբողջ պարագծով անվտանգության ամբողջական ապահովման համար պատասխանատու հայ խաղաղապահները հանդիսանում են այստեղ գտնվող մնացած անձնակազմի պահապան հրեշտակներըե: Հայ խաղաղապահների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է նրանց եզակի դերակատարումը` միջազգային անվտանգության ապահովմանը համարժեք ներդրում կատարելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունների կատարման գործում, խաղաղապահներին մաղթել է անվտանգ ծառայություն և հաջող վերադարձ հայրենի օջախներ:

Պատվիրակության հաջորդ կանգառը Կունդուզ նահանգի նույնանուն վարչակենտրոնում տեղակայված ռազմակայանն էր, որին հարակից օդանավակայանի պահպանության իր ծառայությունն է իրականացնում հայ խաղաղապահների 61 հոգանոց զորախումբը: Այստեղ տեղակայված է նաև աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը: Ռազմակայանի գերմանական հրամանատարությունը գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին` առաքելության խնդիրներին նրանց անվերապահ նվիրվածության և բարձր կատարողական վարպետության համար:  Սեյրան Օհանյանն այցելել է ռազմակայանում տեղակայված հայ խաղաղապահներին, ծանոթացել է նրանց կենսապայմաններին, իրականացնող խնդիրներին, կարևորել է հայ խաղաղապահների առանցքային դերը միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի պատշաճ ներդրման ապահովման համար:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադարձել նոյեմբերի 29-ին:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930