Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւիկ Անափիոսյան. «Կրթությունը պետք է կարողանա վերափոխել եւ զարգացնել ուսանողի իմացական ընկալումը»

Նոյեմբեր 29,2012 22:28

«Յուրաքանչյուր պետության համար կրթության բնագավառը հանդիսանում է պետության զարգացման գործում ռազմավարական նշանակություն եւ կարեւորություն ունեցող ոլորտ, ուստի հաճախ պետության զարգացման հեռանկարները հասկանալու համար ուսումնասիրվում է տվյալ երկրի կրթական համակարգի ռազմավարությունը»,-այսօր «Գիտելիքահեն տնտեսությունը եւ  բարձրագույն  կրթության բարեփոխումները» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ-փորձագետ Արեւիկ Անափիոսյանը:

Նրա պնդմամբ բարձրագույն կրթությունը պետք է կարողանա վերափոխել եւ զարգացնել ուսանողի իմացական ընկալումը: Դրա արդյունավետ մեթոդներից մեկը ինքնուրույն, քննադատական մտածողության զարգացումն է:

ԵՊՀ սոցիոլագիայի ֆակուլտետի դասախոս Աննա Փոխսրարյանը հետազոտել է կրթության` աշխատաշուկայի հետ ինտեգրացման պրոցեսը: Ըստ հետազոտությունների այդ երկուսի կապին խանգարող էական գործընթացներից մեկը մասնագետի վերաբերյալ բուհի եւ աշխատանքային շուկայի պահանջների ու ընկալումների տարբերությունն է. «Գործատուին հետաքրքրում է գործնական հմտությունը, իսկ կրթությունը շեշտը դնում է հիմնարար գիտելիքների վրա: Աշխատանքով ապահովված լինելու համար հարցվածներից 54.7 %-ը հույսը դնում է ծանոթությունների ու կապերի վրա, իսկ 33.7 %-ը անձնական նախաձեռնության եւ գործատու կազմակերպությունների»:

Հետազոտողները ներկայացրեցին բարձրագույն կրթության համակարգի վերակառուցման գործընթացը եւ Հայաստանում գիտելիքահեն տնտեսության դրսեւորման մարտահրավերները՝ առաջարկություններ ներկայացնելով քաղաքականությունների վերաբերյալ՝ հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930