Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում կայացած միջազգային մրցանակաբաշխությանը, ինչպես հայտնի է, ստացավ «Տարվա մարդ 2012» տիտղոս: Aravot.am-ի հարցին՝ Ձեր համար, որպես ՀՀ քաղաքացի, ո՞վ է արժանի 2012-ի տարվա մարդ տիտղոսին, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Դեռ 2012-ը չի ավարտվել: Երբ որ մոտենան տարեմուտի օրերը, ես այն ժամանակ կհրապարակեմ, թե ում եմ ես համարում տարվա մարդ»: Մեր հարցին՝ այս մեկ ամսում փոփոխություննե՞ր եք սպասում՝ նա պատասխանեց. «Չեմ բացառում, որովհետեւ որեւէ բան բացառել պետք չի: Անգամ այն հավանական թեկնածուն, որն ինձ համար կարող է իրապես տարվա մարդ կոչումը ստանալ, չեմ բացառում, որ այս մնացած ժամանակահատվածում կարող է մի այնպիսի արարք թույլ տալ, որ ես իմ կարծիքը փոխեմ նրա մասին»: Մենք խնդրեցինք ասել այդ մարդու անունը՝ Կորյուն Նահապետյանը տեղի չտվեց. «Չէ, առայժմ չեմ ուզում հրապարակեմ: Եթե ձեզ հետաքրքրի այդ հարցի պատասխանը, տարեվերջին կարող ենք հանդիպել եւ ես նոր միայն կհրապարակեմ այդ անձի անունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ