«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է օրերս «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությանը՝ ուղղված ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, որի առիթով վարչապետը նշել էր՝ «մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայերի, որոնք կվնասեն մեր շահերին»:
«Ես կարծում եմ, որ այդ հարցը այնքան էլ կախված չէ ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի քաղաքականությունից: Մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց ավելի հարմար է եւ շահավետ ապրել։ Եթե մարդկանց համար ավելի շահավետ է ՌԴ-ն, նրանք ավելի հարուստ են ապրում Ռուսաստանում, այդ դեպքում որեւէ արձանագրությամբ, որեւէ հռչակագրով նրանց հետ չես պահի այդ քայլից։ Ուստի այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ինչպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը՝ ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում, առավելեւս, որ Մոսկվայի քաղաքականությունը այնքան էլ հետեւողական չէ եւ խափանումներ է թույլ տալիս», -նկատեց Սերգեյ Մարկեդոնովը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: