Վերջին օրերին բուռն քննարկումների թեժ տասնյակում են ՀՀ նախագահի եղբայր, նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի եւ նրա որդու՝ Նարեկի շուրջ տարաբնույթ լուրերը՝ սկսած նրա «ռազբորկայից»՝ «Բելաջիոյի» մոտ, մինչեւ ավտովթար ու հիվանդանոցներ:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հարցին՝ Դուք այդ շրջանառվող լուրերը ընտրությունների հետ կապո՞ւմ եք, ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, անհասկանալի խոսակցություններ են, անհեթեթ խոսակցություններ են: Առանց մեկնաբանության, որովհետեւ դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք պարբերաբար կարող են լինել, պարբերաբար թարմացվել: Որոշակի ուժեր իհարկե կան, որոնք անընդհատ փորձում են ինչ-որ բաներ գտնել, որ փորձեն որոշակի լարվածություն ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ