Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանը դիմումին ծանոթ չէր, Փոստանջյանն էլ կխոսի քննարկումից հետո

Նոյեմբեր 29,2012 19:21

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ վիճարկելով նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստում ՀՀԿ-ի պահվածքը: Հիշեցնենք, որ այդ նիստը խորհրդարանական  ընդդիմությունը նախաձեռնել էր՝ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու հարցերը քննարկելու օրակարգով, իսկ ՀՀԿ-ն բոյկոտեց նիստը: Արդյունքում, նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թեեւ ծանոթ չէր ՀՅԴ-ի դիմումի տեքստին, ասաց, որ ընդհանուր հակվածությունն այն է,  որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն օգնեն միմյանց՝ նման նախաձեռնություններում, անգամ այն պարագաներում, եթե ամբողջովին հիմնավորված չեն համարի տվյալ քայլերը: Այս պարագայում, նա ՀՅԴ-ի նախաձեռնության հիմնավորվածությունների մասին կարծիք հայտնելուց ձեռնպահ մնաց, քանր որ դիմումին ծանոթ չէր:

Aravot.am-ի դիտարկմանը, որ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն, ըստ էության, բարոյական հարթությունում է լինելու. եթե հանձնաժողովը որոշի, որ ՀՀԿ-ն իր այդ վարքագծով խախտել է էթիկան, եւ այդ որոշումն ընթերցվի լիագումար նիստի ժամանակ՝ ի՞նչ կտա դա խորհրդարանական ընդդիմությանը, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Այն, ինչը որ մենք ենք առաջարկում, ավելի ուժեղ քայլ է (նկատի ունի ՍԴ դիմելու ստորագրահավաքը-Ն. Գ.), նկատի առնելով, որ շատ հստակ անհամապատասխանություն է գտնված օրենքի եւ Սահմանադրության միջեւ, եւ եթե ՍԴ-ում վիճարկելով մենք կարողանում ենք այդ օրենքը հակասահմանադրական ճանաչել՝ այդ դրույթը դադարում է գործել: Ընդդիմությունը կկարողանա նորից արտահերթ նիստ հրավիրել եւ, այդ դեպքում, անգամ եթե ՀՀԿ-ականները դիմեն փախուստի, իրենց դա ոչնչով չի օգնի: Հակառակը, այս դեպքում իրենք հավաքելու են իրենց ամբողջ մեծամասնությունը, որ ինչ-որ կերպով կարողանան դիմակայել այն փաստարկներին, ինչը որ մենք ներկայացնելու ենք»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նաեւ էթիկայի հանձնաժողովի անդամ է, ձեռնպահ մնաց կարծիք հայտնել ՀՅԴ-ի դիմումի վերաբերյալ: Ասաց, որ իր կարծիքը հանձնաժողովում քննարկումներից հետո կհայտնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930