Լրահոս
Օրվա լրահոսը

Los Angeles. «Հանճարների շարքից. «ՄաքԱրթուրի» հաղթող Արթուր Մազմանյանը»

Նոյեմբեր 29,2012 19:05

«Դա իմ կյանքի այն քիչ պահերից էր, երբ ես ի վիճակի չէի խոսել», – «Լոս Անջելես» հանդեսը մեջբերում է կենսաբանության պրոֆեսոր Սարգիս Մազմանյանի խոսքերը, որը նախորդ ամիս իմացավ, որ շահել է «ՄաքԱրթուր» հեղինակավոր դրամաշնորհը, որը կազմում է 500 000 դոլար: Դրամական պարգևը տրվում է «ինտելեկտուալ, սոցիալական և արվեստի ոլորտներում» ջանքեր գործադրած գործիչներին: Հաղթողները չեն էլ իմանում, որ իրենք պարգևը ստացողների հավակնորդների  շարքում են, մինչ նրանց չեն զանգում ու ասում, որ նրանք հաղթել են:

Արդեն տասնամյակներ է, ինչ Քալտեկ համալսարանի պրոֆեսոր Մազմանյանը իր հմտություններն ու բազմակողմանիությունը ցույց է տալիս մանրէների ուսումնասիրության ոլորտում: Մեր մարմինն ունի ավելի քան 100 տրիլիոն բակտերային բջիջներ, ու մինչ միկրոբիոլոգիայի մասնագետների մեծ մասը ուսումնասիրում է «վատ տղաներին», որոնք ինֆեկցիայի պատճառ են դառնում, Մազմանյանն ընտրել է հետազոտել հավանականությունը, թե կան արդյոք օգտակար մանրէներ, որոնք պաշտպանում են մեզ հիվանդություններից:

Հանդեսը գրում է` Մազմանյանը, որն ազգությամբ հայ է, նաև ակտիվ ներգրավված է միջազգային ծրագրերում և հաճախակի է գալիս Հայաստան դասընթացներ անցկացնելու համար:

«Մարդիկ ուզում են դառնալ ռոք աստղ կամ մարզիկ կամ այլ բան», – ասում է նա,-  «Շատ քչերն են ասում` ես ուզում եմ դառնալ միկրոբիոլոգիայի մասնագետ: Հույս ունեմ այստեղ է, որ այս մրցանակը կօգնի մարդկանց հասկանալու, որ գիտնականները լավ գործ են անում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930