Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանների բողոքը մերժվեց

Նոյեմբեր 29,2012 18:53

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Ա. Առաքելյան)  հրապարակեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակն (բողոքաբեր՝ Կարեն Թումանյան)  ընդդեմ Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումների դեմ գործերով վճիռները: Դատարանը մերժեց իրավապաշտպան կառույցի  բողոքը: Հրապարակման պահին դատական նիստերի դահլիճում դատավարության կողմերից որեւէ մեկը ներկա չէր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: Գործով երրորդ անձ էր ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել դրանց հիման վրա կնքված պայմանագրերը: Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ֆուտբոլի մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով նվիրաբերելու համար:
Ըստ գործի նյութերի, համայնքի ավագանու թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ և 6954.0 քմ մակերեսով հողամասերը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը գրանցված է որպես սպորտային հասարակական կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն կամ հիմնադրամ չի հանդիսանում: Ինչպես նաև օրենքը չի նախատեսում համայնքի ավագանու՝ նվիրաբերությամբ գույք օտարելու իրավունք: Համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքի բնակիչների սեփականությունն է:

Իրավապաշտպան կառույցից կբռնագանձվի նաեւ 10.000 ՀՀ դրամ գումար՝ որպես հետաձգված պետտուրքի գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930