Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք նախարարությունները` միասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2012 18:24

Արտգործնախարարության, էներգետիկայի եւ տարածքային կառավարման նախարարությունները տեղափոխվելու են Վազգեն Սարգսյան փողոց. Համալիրը՝ շենքը, կառուցվելու է նախկին արդարադատության այրված շենքի տեղում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նրա վստահեցմամբ, նոր կառուցվող նախարարությունների շենքն ավելի լավն է լինելու, ավելի լավ պայմաններ են ապահովելու եւ ավելի մեծ տարածքներ կունենան: Համալիրն ավարտուն տեսք կունենա շինարարության սկսվելուց հետո 2,5 տարվա ընթացքում: Նախարարությունների հարեւանությամբ գտնվող «Սեւան» հյուրանոցի սեփականատերերի հետ արդեն քննարկվել են այդ տարածքի կառուցապատման խնդիրները, ըստ գլխավոր ճարտարապետի մշակվել է կառուցապատման նախագիծը, որով նախատեսվում է Շահումյանի եւ Հանրապետության հրապարակներում ստորգետնյա հարկերով ավտոկայանատեղիների կառուցումը:

Գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ` «Սասունցի Դավիթ» կայարանի արդեն երկար տարիներ կիսակառույց մնացած շենքն էլ շուտով կքանդվի, կառուցապատողի հետ բանակցությունները գրեթե ավարտված են եւ օրերս կթույլատրվի քանդել շենքը, որը մի քանի ամիս կտեւի: Հնարավոր է նաեւ այդ հատվածում կառուցվի խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» հայտնի կինոթատրոնը:

«Մուլտի գրուպին» պատկանող Աբովյան 5/5 հասցեում գտնվող կիսակառույցը, պարոն Սարգսյանի ներկայացմամբ` նախնական նախագծով շենքի հետնամասը պետք է լիներ 18 հարկանի, եւ քաղաքապետարանն առաջարկել է մի քանի հարկով պակասեցնել շենքը, իսկ թե «Մուլտի գրուպը» համաձայն է, թե ոչ, պարոն Սարգսյանն ասաց, որ քննարկվում է առաջարկը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ներկայումս ի՞նչ իրավիճակ է իրացման այն գոտիներում` Կոզերն, Կոնդ, Ամիրյան փողոցի որոշ հատված, որտեղ դեռեւս ոչինչ չի արվում, ինչի արդյունքում տարածքի սեփականատերերը ոչ կարողանում են գույքը վաճառել, ոչ էլ կառուցապատողը փոխհատուցում է տրամադրում: Գլխավոր ճարտարապետն այս առնչությամբ ասաց. «Կոզերնի հարցով նորից ենք դիմելու կառավարություն՝ ժամկետը երկարացնելու համար: Կա պայմանավորվածություն, որով առաջնահերթ գոտի է առանձնացված եւ մարտ-ապրիլ ամսին շինարարությունը կսկսվի, եւ այդ տարածքում մարդիկ բնակարաններ կստանան»: Լրագրողի դիտարկմանը, որ 2 տարի առաջ էլ հավատացնում էին, որ 2 տարի հետո կառուցապատում կլինի, Նարեկ Սարգսյանը խոստովանեց, որ առաջին պատասխանով փորձեց խուսանավել, ինչը չհաջողվեց, եւ փորձեց պատասխանել հարցին, սակայն գլխավոր ճարտարապետն այնուամենայնիվ հստակ բան չասաց:

Պարոն Սարգսյանն օրինակ բերեց Կոնդի իրավիճակը, երբ կառուցապատողի պարտականությունները փոխանցել են մեկ այլ կառուցապատողի, որն էլ բնակիչներին պիտի փոխհատուցում տրամադրի, այդ ընթացքում էլ նոր Կոնդի հատակագիծը կմշակվի.«Հստակ մեխանիզմներ չունենք, Կոնդի դեպքում կային պայմանագրեր, ներդրողը չկարողացավ կառուցել, ներդրողին չենք կարող պարտադրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930