Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկանների երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Իսրայել` մասնակցելու Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի այդ տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների առաջնություններին:
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով կազմակերպված հավաքում ընդգրկվել էին տասը 20 տարեկան տղաներ, ինը 23 տարեկաններ եւ մեկական աղջիկ: Սակայն նրանցից մարզիչներն ընտրել են հետեւյալ ծանրորդներին:
20 տարեկան տղաներ:
Վլադիկ Կարապետյան` 69 կգ, Սեդրակ Խաչատրյան` 85, Միքայել Միքայելյան` 94, Համլետ Պողոսյան` 105, Գոռ Մինասյան` +105:
Կարդացեք նաև
23 տարեկան տղաներ:
Զորիկ Պողոսյան` 69 կգ, Տիգրան Կարապետյան` 85, Հայկ Հակոբյան եւ Կարապետ Բարսեղյան` +105:
Աղջիկների հավաքականի կազմում են 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը ( 20 տարեկաններ) եւ +75 կգ քաշային Նաիրա Հարությունյանը (23 տարեկաններ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ