Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քթի քեզ էս կյանքում». Արտահայտությունները, որոնք նյարդայնացնում են աղջիկներին

Նոյեմբեր 29,2012 17:58

Կանայք 2 անգամ ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ: Շատախոսությունը դրսևորվում է մանկուց. աղջիկները տղաներից շուտ են սկսում խոսել: Սակայն նրանք հոժար են նաև լսելու լավ զրուցակից տղամարդկանց: Վերջիններս հաճախ թույլ են տալիս այնպիսի արտահայություններ, որոնք նյարդայնացնում են կանանց: Թե հատկապես ո՞ր արտահայտություններն են նյարդայնացնում ու վանում նրանց, փորձեցինք ճշտել մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնակցել է 25 աղջիկ: Նրանց կողմից ամենաշատ հնչեցրած պատասխանները ներկայացնում ենք այստեղ.

.Ազիզ, մորս կամ հորս արև, «Արա, լսի քեզ ինչ եմ ասում» (հատկապես երբ այդպես դիմում են աղջիկներին)-հեղինակ, «Գյաճ լինեմ, տուֆտում ես», «Քթի քեզ էս կյանքում»:
. «Գնանք մի տեղ լռվենք», «Աղջի դու տուն գնա, հետո կասեմ», «Երբ տղաները աղջիկների հետ ժարգոնով են խոսում ՝մասամբ նաև գռեհկաբանությամբ, մտածում եմ, որ նրանք չեն հարգում մեզ»,-ասում է 25-ամյա Մարինեն:
«Խելքդ գլուխդ հավաքի», «Քեզ չեմ ասել, շուտ տուն կգնաս»:
«Աղջիկները սիրում են ականջներով»,-ասում է առածը: Սակայն երբեմն փաղաքշական բառերն ու հաճոյախոսությունները նյարդայնացնում են նրանց: « Զզվում եմ, երբ տղաները իրենց ընկերուհիներին անընդհատ դիմում եմ կյանքս, մուկս, համովս և այլ բառերով: Խոսքով չէ, որ պիտի արտահայտեն իրենց սերը: Կարծում եմ՝ նրանք, ովքեր ավելի քիչ են օգտագործում նամանատիպ բառեր, ավելի շատ են սիրում իրենց ընկերուհիներին»,-ասում է 19-ամյա Ռիման:
«Կինը ավելի նրբանկատ է՝ նույնիսկ զրույցի հարցում: Նրանք կարող են իրենց վատ զգալ կամ նյարդայնանալ որոշ արտահայտույտություններից, որոնք թույլ են տալիս տղամարդիկ իրենց հանդեպ, սակայն հետաքրքիր է՝ շատ դեպքերում նրանք ուշադրություն չեն դարձնում կոպիտ» խոսքերին, երբ դրանք հնչում են աղջիկների կողմից»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը: Իսկ ինչ վերաբերում է հանդիմանական խոսքերին, հոգեբանն ասում է.«Եթե աղջիկը ինչ-որ բան սխալ է անում կամ չի հասկանում, պետք է ավելի նրբանկատ և պարկեշտ ձևով բացատրել, որ դա ճիշտ չէ և ոչ թե դիպչել նրա ինքնասիրությանը՝ ակնարկելով, որ նա խելք չունի և նման բաներ»: Ինչպես ասում է Աննա Վարդանյանը՝ կանայք միշտ հաճոյախոսություններ են ակնկալում տղամարդկանցից՝ դա դիտարկելով որպես ապացույց, որ իրենք դուր են եկել արական սեռին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930