Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր մեղադրել է Սիրիայի ընդդիմությանը երեխաներին կառավարական ուժերի դեմ մարտերում օգտագործելու համար։
«14 տարեկան երեխաները օգտագործվում են առնվազն երեք ընդդիմադիր բրիգադներում` տեղափոխելով զենք եւ ռազմամթերք, գործելով որպես ժամապահներ։ 16 տարեկան պատանիները զենք են կրում եւ մասնակցում կառավարական ուժերի դեմ մարտական գործողություններին», – France Press լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը` սիրիացի ապստամբների հրամանատարներին կոչ անելով վերջ տալ այդ պրակտիկային։
«Ազատություն» ռադիոկայան