Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վախենանք գետնանուշն ու հնդկաձավարն էլ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի ճակնդեղի օրն ընկնի»

Նոյեմբեր 29,2012 17:09

Նախորդ շաբաթ Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի պաշտոնական բացման ժամանակ նորանշանակ հյուպատոս Սոս Սահակյանը, որը նաև ճանաչված գործարար է, տեղեկացրեց, թե ուկրաինական կողմի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Շիրակի դաշտավայրում գետնանուշի և հնդկաձավարի արտադրություն ծավալելու:

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ամենաբերրի հողատարածքներ ունեցող գյուղի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հնարավոր այս մշակաբույսերի աճեցումը Շիրակի մարզում : «Իհարկե գաղափարը շատ լավն է, բայց վախենանք, սա էլ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի համար արտադրվող ճակնդեղի օրը ընկնի: Ալեքսանյանն էլ, ոգևորված, առանց ավելորդ ծախսեր անելու, առանց հողի բաղադրությունն ուսումնասիրելու, ուզում էր գյուղացիներին ստրուկի գնով աշխատեցներ ու միանգամից բերք ստանար, բայց Արևիկում 60 հեկտար հողատարածք ցանելուց հետո, հասկացավ, որ ռոմանտիզմով գյուղատնտեսություն չեն զարգացնում:

Ասեմ, որ գետնանուշն ու հնդկաձավարը աճում են մեղմ ու խոնավ, սևահողեր ունեցող բնակլիմայական պայմաններում, այսինքն` այնպիսի երկրում, ինչպիսին Ուկրաինան է: Իսկ կոնկրետ մեր դաշտավայրը դեպի անապատացում է գնում, անձրևի ու ջրի կարոտ ենք: Չեմ կարծում գյուղացիների համար եկամտաբեր բիզնես կլինի, բայց և չեմ ուզում թերահավատորեն մոտենալ առաջարկին: Միգուցե և լինի, ի վերջո կարելի է ցանկացած բերք էլ աճեցնել, եթե ծախս անեն ու համապատասխան տեխնիկա գնեն, մի քիչ էլ մեր կառավարությունը պետք է շահագրգռված լինի, գյուղացու մասին որոշակի չափով մտահոգվի:

Այսօր մեր հողերը էնքան սննդազուրկ են, բաղադրության մեջ նախկինի պես չկան ֆոսֆորատ, կալցիում, հանքային պարարտանյութեր, որ գյուղատնտեսական ինչ-որ մշակաբույս զարգացնելու մասին խոսելն անիմաստ է: Այ, սրա մասին պիտի մտածեն, ոչ թե գյուղատնտեսության մասին խոսեն կաբինետային տերմիններով. պաշտոնյան պիտի ԽՍՀՄ տարիների պաշտոնյայի պես լինի, ոչ թե ադմինիստրատիվ աշխատող, այլ գյուղացու պես հողերի մեջ մտի, որ դառնությունը զգա:Այլապես Հայաստանում, գյուղատնտեսութամբ զբաղվելը անիմաստ գործ է, եթե սխալվես հայկական բանկերի հետ գործ բռնես, միակ քյարդ կլինի այն, որ տարիների ընթացքում գնած տեխնիկան պիտի ծախես, որ բանկիդ վարկերը փակես»,-ասաց ավագանու մասնագիտությամբ լրագրող, սակայն գյուղատնտեսությամբ զբաղվող անդամը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930