Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կին» միջազգային կինոփառատոնը կբարձրաձայնի կանանց խնդիրները

Նոյեմբեր 29,2012 17:02

«Կին» միջազգային IX կինոփառատոնը կանցկացվի դեկտեմբերի 3-7-ը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը նշեց, որ փառատոնը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ եւ կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները. «Փառատոնն իր տեսակով միակն է Հայաստանում եւ տարածաշրջանում: Ժամանակին, երբ կանանց խնդիրների վերաբերյալ ֆիլմեր էի պատրաստում, կարծիքներ էի լսում, թե առավել լուրջ թեմաներ կան: Այս պատճառով որոշեցինք կազմակերպել փառատոն, որպեսզի կարողանանք ֆիլմերը ցուցադրել»:

Օհանյանի խոսքով. «Կանանց իրավունքները Հայաստանում առավել հաճախ են ոտնահարվում, քան տղամարդկանց: Առհասարակ, համաշխարհային պատմության ընթացքում ձեւավորվել է որոշակի «ավանդույթ», համաձայն որի` տղամարդիկ են ոտնահարում կանանց իրավունքները: Այսօր մենք գտնվում ենք խնդիրը բարձրաձայնելու ընթացքի մեջ, որովհետեւ վերանայվում են հասարակության մեջ կնոջ եւ տղամարդու դերերը»:

Տնօրենը նաեւ ասաց, որ փառատոնի ծրագիրը ներառում է ճապոնական «Շորտ շորտս» եւ «Ասիան» միջազգային փառատոնի ընտրանին. «Ռետրոսպեկտիվ ցուցադրումների ծրագրում տեղ են գտել շվեդահայ հայտնի վավերագրող Սյուզան Խարդայլանի ֆիլմերը: Բացի այդ, դեկտեմբերի 7-ին կանցկացվի «կլոր սեղան»` «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով»:

Մարիամ Օհանյանը հավելեց, որ «Կին» փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, ֆրանսիական դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930