Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քաղաքական կոնսուլտացիաները մտնում են երկրորդ փուլ՝ նախագահների թեկնածուների հստակեցում

Նոյեմբեր 29,2012 17:00

«Մենք արդեն պայմանավորվում ենք երկրորդ փուլի մասին»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների՝ ներքաղաքական իրավիճակին եւ քաղաքական կոնսուլտացիաներին վերաբերող հարցերին, ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ խոստանալով պայմանավորվածության առկայության դեպքում իրազեկել լրագրողներին:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում «երկրորդ փուլ», խոսքը նախագահի թեկնածուի հարցի քննարկման մասի՞ն է, Զուրաբյանն ասաց. «Կարծես, ենթատեքստից կարելի է հասկանալ, որ խոսքը արդեն դրա մասին է, որ ավելի կոնկրետ խոսենք նաեւ անձնական թեկնածուների հարցերի շուրջ: Մենք, իհարկե, ունենք թեկնածու, որին համարում ենք ամենահզորը, ամենահամախմբողը: Դուք շատ լավ գիտեք այդ թեկնածուի անունը, բայց մենք դեռ գտնվում ենք բանակցությունների փուլում եւ այս ժամանակաշրջանում ավելորդ ենք համարում դրա մասին խոսել: Մեր թեկնածուն իր որոշումը դեռ չի ընդունել, ինքն իր որոշման մասին կհայտնի: Մի քիչ էլ համբերեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930