Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր ընդունվել է Սլավոնական համալսարան

Նոյեմբեր 29,2012 16:18

Այսօր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը բեմադրեցին հատվածներ` ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի բանտային օրագրից:

Դերասանները ներկայացրեցին օրագրի այն հատվածները, որոնցում Մհեր Ենոքյանը պատմում է բանտային կյանքի, իր ապրումների եւ փախուստի մասին:

Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Մուրադյանը հայտնեց, որ ժամեր առաջ Մհեր Ենոքյանն ընդունվել է Սլավոնական համալսարան. «Հանձնաժողովի անդամները դուրս են եկել բանտից եւ ասել, որ ապշած են Մհերի ցուցաբերած բարձր առաջադիմությամբ»: Մուրադյանը հավելեց, որ 16 տարի առաջ այս օրը Մհեր Ենոքյանին դատապարտել են մահվան:

Լրագրողների հետ զրույցում Վարդան Պետրոսյանը նշեց, որ ներկայացումով հանրության ուշադրությունը բեւեռում են լուրջ խնդրի վրա. «Ինչպես հայտնի է, Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ խնդրում է վերանայել իր գործը: Համակարգի աշխատողները տեսնում են առկա թերությունները, եւ, միգուցե, որոշ ցմահ դատապարտյալների գործեր հետագայում վերանայվեն»:

Մհեր Ենոքյանի մայրը` Օհանյան Վարդուհին, չցանկացավ անդրադառնալ իր հարազատների եւ տղայի անցած 17 տարվա քարքարոտ, ուրախ եւ տխուր ճանապարհին. «Պարզապես ինձ համար հուզիչ է այն հանգամանքը, որ երկար տարիների վայրիվերումներից հետո վերջապես արթնացավ մեր հասարակությունը, հատկապես` մտավորականները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930