Ազգությամբ հայ երկու տղամարդ դատապարտվել են աղջիկ առևանգելու համար: Հաղորդում է «Օնլայն Տամբով» լրատվական գործակալությունը` հղում անելով Տամբով երկրամասի իրավապահներին:
Դատարանը մեղավոր է ճանաչել 29-ամյա և 34-ամյա Խուդոյան եղբայրներին: Ինչպես արձանագրվել է դատական հետաքննության արդյունքում, փոքր եղբայրը մի քանի անգամ գնացել է 20-ամյա աղջկա ծնողների մոտ ու խնդրել աղջկա ձեռքը: Սակայն նա միշտ մերժում է ստացել: Այդ ժամանակ եղբայրները որոշել են փախցնել սիրած աղջկան: Իմանալով, որ փետրվարի 25-ին տանը միայն աղջիկն ու նրա մայրն են լինելու, եղբայր Խուդոյանները գնացել են նրանց տուն ու խնդրել, որ թույլ տան ներս մտնել` տաքանալու: Մայրը բացել է դուռը, իսկ նրանք ոլորել են նրա ձեռքերը, փախցրել աղջկան ու տարել Նիժնի Նովգորոդի երկրամաս:
Երկու շաբաթ անց, իմանալով, որ տեղի ոստիկանությունը միացել է փնտրման աշխատանքներին, նրանք բաց են թողել աղջկան, սպառնալով, որ կսպանեն իր ընտանիքի անդամներին, եթե նրանք դիմեն իրավապահ մարմիններին: Սակայն աղջիկը միանգամից գնացել է ոստիկանություն ու պատմել ամբողջ պատմությունը: Հանցագործներին ձերբակալել էին և այսօր տեղի ունեցավ նրանց դատը: Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվեց վեց տարվա պայմանական ազատազրկման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ