Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը նշանակվել է Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Գործերի հանձնաժողովի նախագահ

Նոյեմբեր 29,2012 15:53

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը ընտրվել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ներկայացուցիչ Ռոյսը կփոխարինի կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտինենին, ով հեռանում է այդ պաշտոնից, քանի որ լրացել է իր պաշտոնավարման ժամկետը:

«Մենք շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, ով 1993թ. Կոնգրես մուտք գործելուց ի վեր եղել է մարդու իրավունքների առաջատար պաշտպան»,- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք անհամբեր սպասում ենք հանձնաժողովի նախագահ Ռոյսի և հանձնաժողովի հետ հետագա աշխատանքներին `  մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- հավելեց Արդունին:

ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման վաղեմի կողմնակից լինելով` կոնգրեսական Ռոյսն անընդմեջ իր ամուր աջակցությունն է  ցուցաբերել ամերիկահայ համայնքին վերաբերող մի շարք հարցերի նկատմամբ` միաժամանակ առաջ տանելով 306-րդ բանաձը, որը կոչ էր անում Թուրքիայի Հանրապետությանը պաշտպանել իր քրիստոնեա ժառանգությունը և վերադարձնել բռնագրավված եկեղեցական գույքը իրենց օրինական տերերին: Նա նաև նպաստել է Ազատության ակտի 907-րդ ուղղման պահպանմանը, որը օրենքի ուժ է ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկակտմամբ ցուցադրվող թշնամական գործողությունների հետևանքով: Կոնգրեսականը համահովանավորել է Հայոց Ցեղասպանության բանաձևերը և ձեռնարկել է մի շարք այլ գործողություններ` ի նպաստ հայկական խնդիրների լուծմանը:

 

Կոնգրեսական Ռոյսը 1993թ. ի վեր աշխատել է Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հանձնաժողովում, ինչպես նաև վերջին ութ տարվա ընթացքում հանդիսացել է Ահաբեկչության, զենքերի չտարածման և առևտի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը և մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչը: Ինչպես նաև, Ռոյսը ութ տարի նախագահել է Աֆրիկայի հարցերով ենթահանձնաժողովը և ազդեցիկ դեր է խաղացել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ենթահանձնաժողովում:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930