Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «Հայաստանի անդամակցություն Եվրասիական միությանը»: Մեկնաբանում են մասնագետները

Նոյեմբեր 29,2012 15:42

Հայաստանում հրատապ են Եվրասիական միություն, որը նույնիսկ թղթի վրա դեռ չկա,  մտնել-չմտնելու քննարկումները, հատկապես այն քննարկումները կապվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Արդյոք Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին կազդի և կանդրադառնա հակամարտության կարգավորման վրա: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որն այս հարցերը պարզելու համար զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ՄՄՀՊԻ Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովի հետ:

Մուխանովը համոզված է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը լուրջ փոփոխություններ չի բերի Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում. «Ոչ մի բան չի փոխվում, քանի որ անդրկովկասյան երկրների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը պարզ է, և նոր նախագիծը ոչինչ չի փոխի: Մենք խոսում ենք հենց Հայաստանի անդամակցության մասին, իսկ Ղարաբաղի անդամակցության մասին դեռ խոսք չկա, քանի որ նրա կարգավիճակը անորոշ է»:

Հարցին, թե արդյոք «անդրկովասյան» հակամարտությունը կփոխարինվի՞ «եվրասիական»-ի, եթե Երևանը որոշի մտնել նոր կառույցի մեջ, Մուխանովը պատասխանել է. «Եվրասիական միությունը առայժմ հիմնականում ուղղված է տնտեսական ինտեգրմանը: Նույնիսկ եթե գործը հասնի միասնական պետություն ստեղծելուն, ասենք համադաշնություն, ապա այն շատ երկարատև գործընթաց է, խոսքը տասնյակ տարիների մասին է, դեռ վաղ է դրա մասին խոսել»:

Լրատվականի մեկ այլ զրուցակից, ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանն ասել է. «Սա զենք է Ռուսաստանի ձեռքին, որով նա ձգտում է ապահովել իր ազդեցությունը»: Նա կասկած է հայտնել, որ Եվրասիական միություն երբևէ կստեղծվի. «Ոչ ոք չի աշխատում դրա վրա: Նախագծի մասին ավելի շատ խոսում են, քան ինչ-որ բան են անում: Այնուամենայնիվ այս խոսակցությունները բեռ են դառնում, մասնավորապես անվտանգության հարցերում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930