Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. Նախարարն իր կաշին փրկելու համար ընտրեց հեշտ ճանապարհը

Նոյեմբեր 29,2012 15:37

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի համոզմամբ, բնապահպանության նախարարն է «Նոնո» մականունով Գաբրիել Պողոսյանին հորդորել հրաժարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնից:

«Նոնոյի պահվածքից չնկատեցի, որ պատրաստ է հրաժարվել այդ յուղոտ պաշտոնից, եթե այդ գիտելիքներով, այդ մակարդակով եկել էր, մասնակցել: Ու այն, որ այդքան հանկարծակի ասաց՝ հրաժարվում եմ, երեւաց, որ նախարարն այս մի քանի օրը նրա վրա աշխատել է, համոզել՝ եղբայր, ավելի լավ է քո նախաձեռնությամբ դիմում ներկայացնես, հեռանաս, որ մրցույթը չեղյալ համարելու հիմք ունենամ: Հակառակ դեպքում նախարարը իրեն կհակասեր: Ինքը, որ այդպես կիսատ- պռատ փաստաթղթերն ընդունել էր, մրցույթին էլ հայտարարել էր, որ Պողոսյանը 85 միավոր է հավաքել, ու հետո հենց չեղյալ համարել մրցույթը: Հետեւաբար նախարարն իր կաշին փրկելու համար ընտրեց ամենահեշտ ճանապարհը»,- Aravot.am-ին ասաց Մ. Խաչատրյանը:

Նա նաեւ հավելեց, որ նոր մրցույթում իրենց թեկնածուները եւս մասնակցելու են ու եթե հարկ լինի, այդ թեկնածուներին ներկայացնելու համար նախքան մրցույթը հանրային քննարկում կկազմակերպեն. «Սա փոքրիկ հաջողություն էր, որ կարողացանք տապալել այդ մրցույթը: Մեր պահանջը չեղյալ համարելն էր»:

Հիշեցնենք, որ քաղաքացիական նախաձեռնությունը օրեր առաջ հանդես էր եկել մրցույթը չեղյալ հայտարարելու պահանջով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930