Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրում է մեքենան «խեղճ մաքսայինին»

Նոյեմբեր 29,2012 15:08

Հանրապետության հրապարակում ՌԴ քաղաքացի Մամիկոն Գրիգորյանին դժվար թե ուշադրություն դարձնեինք, եթե չտեսնեինք, թե ինչ է գրված մեքենայի վրա: Պարզվեց քաղաքացին իր մեքենան պատրաստվում է նվիրել հայրենի մաքսայինին:

Նա մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ Ռուսաստանի Տագանրոգ քաղաքից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 1994թ.արտադրության «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենա: Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է «ավտոմեքենայի համար կատարված տեղափոխման ծախսերի» մասին տեղեկատվություն:

Այդ իսկ պատճառով մեքենան մինչ օրս չի ձեւակերպվում:

Քաղաքացին դիմել է ՀՀ նախագահին:

ՀՀ նախագահին հասցեագրված նամակին պատասխանել է ՊԵԿ առաջին տեղակալը, հայտնելով, որ երկքաղաքացիների համար ՀՀ օրենսդրությամբ մաքսային վճարների գծով արտոնություններ սահմանված չեն:

Արտոնությունները վերաբերում են ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձանց:

Նրանք նաեւ Մամիկոն Գրիգորյանին տեղեկացնում են, որ նա չի կարող համարվել ՀՀ մշտական բնակության ժամանող անձ:

Հետեւաբար, պահանջվող գումարի մասով /ներմուծման/ արտոնություններից չի կարող օգտվել:

Մ.Գրիգորյանին ՊԵԿ-ը տուգանել է 100 000 ՀՀ դրամով:

Այն չի մուծված, եւ քաղաքացին բողոքում է հենց դրա համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930