Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանն ու Զուրաբյանը ստորագրել են

Նոյեմբեր 29,2012 15:01

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել Սահմանադրական դատարան դիմելու համար: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ը վիճարկում է ԱԺ կանոնակարգի օրենքի որոշ դրույթների անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Մասնավորաբար, ՀՀ սահմանադրության 70 հոդվածը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար սահմանում է նաեւ 44 պատգամավորների ստորագրություններով հիմքը, իսկ Սահմանադրության 71 հոդվածը ամրագրում է, որ արտահերթ նիստի որոշումները կարող են ընդունվել նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնությամբ: Մինչդեռ, ԱԺ կանոնակարգ օրենքը արտահերթ նիստ սկսելու համար քվորում է սահմանել:

ՀԱԿ –ում գտնում են, որ այս իմաստով ԱԺ կանոնակարգը չի համապատասխանում Հայաստանի գերակա օրենքին՝ Սահմանադրությանը:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Առայժմ ստորագրել են ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Լեւոն Զուրաբյանը :

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930