Այսօր Քաղաքական միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչի՞ շուրջ են ԲՀԿ-ում մարդիկ հավաքվել, հասարակական կարծիք կա, որ միայն փողի շուրջ, որովհետեւ դա փողի կուսակցություն է եւ այնտեղ չկան գաղափարներ՝ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանեց. «Բագավաճ Հայաստան բառը իրենից արդեն ներկայացնում է, թե մենք ինչ գաղափար ունենք: Պարոն Ծառուկյանի ամենօրյա գործունեությունը, որը տեսանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, կրկին անգամ հուշում է, թե մենք ինչ ծրագրեր ունենք: Այն ծրագրերը, որոնք վերջին տարիներին մենք իրագործել ենք եւ խորհրդարանական գործունեության, եւ կուսակցական գործունեության շրջանակներում, միմիայն այդ ծրագրերի շրջանակներում ենք մենք համախմբվել: Այլ հարց է, որ կուսակցությունում կան ազդեցիկ գործարարներ, կուսակցությունը ղեկավարում է Հայաստանում ամենաբարձր քաղաքական վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը՝ պարոն Ծառուկյանը: Այսօր դուք պետք է դա հասկանայիք եւ այդ հարցը չտայիք: Ես կարծում եմ՝ նորմալ է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենա գումար, հնարավորություններ: Բարգավաճ Հայաստան բառը հուշում է, թե մենք ինչի համար ենք համախմբվել եւ միավորվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ