Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն վիճում են՝ Սուրեն Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, հատկապես՝ Սամվել Ալեքսանյանի շուրջ

Նոյեմբեր 29,2012 14:44

Այսօր Քաղաքական միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քաղաքական բանավեճ էր կազմակերպել՝ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրների մասին՝ ՀՅԴ, ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը վստահեցրեց. «Մեր կուսակցությունը երբեւէ նման խնդիր չի ունեցել: ՀՀԿ-ն պաշտոնապես գրանցված առաջին կուսակցությունն է մեր հանրապետությունում՝ 1990-ին: Մենք ունեցել ենք ավելի շատ համալրումներ: Շատերը գիտակցելով ՀՀԿ-ի ներուժը, ներգրավվել են մեր աշխատանքներին:  Աշխատանքի, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում»:

Բանավեճ եղավ հատկապես ՀՀԿ ներկայացուցչի այն պնդման շուրջ, թե՝ Ազգային մատենաշարերի գրականությունն է նաեւ համախմբել մարդկանց ՀՀԿ-ի շուրջ: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հեգնեց. «Ես համոզված եմ, որ նույնն ՀՀԿ-ի շարքերում ազգային մատենաշար կարդալով չէ, որ ասենք, նույն Սյունիքի մարզում Սուրեն Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի կամ Ռուբեն Հայրապետյանի շուրջ մարդիկ հավաքվել են՝ նման տեսակետներից: Անհատի դերն այստեղ շատ ավելի կարեւոր դեր է ունեցել, քան ազգային մատենաշարի»:

Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կխնդրեմ այդ մարդկանց անունները տալիս ավելի կոռեկտ լինել, հատկապես՝ Սամվել Ալեքսանյանի, որը ՀՀԿ անդամ չէ, տեղեկացնեմ ձեզ այդ մասին, որ տեղյակ լինեք: Եթե սկսենք անուններ ասել, ապա մինչեւ առավոտ այնպիսի անուններ կասենք, որ ընդհանրապես որեւէ գաղափարախոսության հետ կապ չունեն: Կխնդրեմ կոռեկտ լինել եւ հարգանքի մթնոլորտը պահպանել»:

Նշենք, որ Վահան Բաբայանն էլ ԲՀԿ-ն ներկայացրեց՝ որպես ազգային-հայրենասիրական դաշտում գործող կենտրոնամետ կուսակցություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930