Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեցին բնապահպանության նախարարությունից: Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում, իր իսկ դիմումի համաձայն:
Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային քննարկում է անցկացրել եւ Գաբրիել Պողոսյանին է ներկայացրել արգելոցի կառավարման խնդիրները ու թեկնածուի հետ կապված հանրային արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը: Նախարարը արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները ներկայացնելուց հետո տնօրենի թեկնածուից պահանջել է պատասխանատու աշխատանք:
Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:
Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը: