Հիմա Երևանում ցուրտ է, բայց եղանակը չի խանգարի Ուգանդայի բռնցքամարտիկներին հաջողության հասնել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Գրում է «Դեյլի մոնիտոր»-ը:
Երկրում երեք օր անցկացնելուց հետո Ուգանդայի 5 հոգուց բաղկացած խումբն աշխույժ է. «Մենք լավ պայմաններում ենք: Մենք շատ լավ ենք մարզվում ու խմբում բոլորը բարձր տրամադրություն ունեն», – ասել է թեթև քաշային կարգի բռնցքամարտիկ Ֆազիլ Ջումա Կագվան, – «Այստեղ ցուրտ է, բայց գնալով սովորում ենք: Մենք պատրաստ ենք հաղթելու»:
Սա առաջին անգամն է, որ Ուգանդան մասնակցում է միջազգային մրցաշարի չորս տարվա ընթացքում, քանի որ մինչ այդ վարչական վեճերի մեջ էին: Նրանք բաց են թողել նաև 2012թ. օլիմպիական խաղերը:
Կարդացեք նաև
Բռնցքամարտի առաջնությունը մեկնարկել է երեկ և կտևի մինչև դեկտեմբերի 8-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ