Լույս է տեսել «Գոգոլի դպրոցը՝ 420 անգամ» գիրքը, որը նվիրվում է հայ գրատպության 500 եւ Երեւանի թիվ 35 դպրոցի անվանակոչության 60-ամյակին: Գիրքը կազմել է դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Նա առաջաբանում նշում է, որ նյութերը զետեղվել են ժամանակագրական կարգով, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել դպրոցի պատմության, այսպես ասած, արձանագրված մասը: Գրքում տեղ են գտել ԶԼՄ-ներում լույս տեսած բոլոր այն նյութերը, որոնք որեւէ աղերս ունեն Ն. Գոգոլի անվան դպրոցի հետ:
«Գոգոլի դպրոցը՝ 420 անգամ» գրքում Ա. Սարյանը շնորհակալական խոսքեր է ուղղում դպրոցի հայոց լեզվի, ռուսերենի այն ուսուցիչներին ու դասվարներին, որոնք ներդրում ունեն գրքի ստեղծման գործում: Նա նաեւ նշում է, որ իրենց անշահախնդիր աջակցել են ՀՀ ազգային արխիվը եւ ազգային գրադարանը:
Առաջին հոդվածը, որտեղ խոսվում է թիվ 35 դպրոցի մասին, տպագրվել էր 1940թ. նոյեմբերի 30-ին՝ «Սովետական դպրոցում», ամենավերջինը այս տարվա հոկտեմբերի 27-ին՝ «Գոլոս Արմենիի»-ում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ