Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի»

Նոյեմբեր 29,2012 13:46

Շիրակի մարզպետարանի դեմ դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  սկսել է կառուցել բենզալցակայան՝ բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Գյումրու քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են՝ պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը՝ ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ՝ մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի»: Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ՍՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա՝ ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին՝ 200 հազար դրամով, 2-րդ  անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները: Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին  ոստիկանության ձեռքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից  բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930