«Ես իմ հայրենիքում փախստական եմ»,- այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհեց ցույցի դուրս եկած կոնդեցի Գարեգին Սաֆարյանը: Նա բողոքեց, որ արդեն 5 տարի է Կոնդի 215 ընտանիք անտուն է մնացել եւ այդպես էլ չի ստացել խոստացված նորակառույցից իրենց հասանելիք փոխհատուցված բնակարանները:
«Հիմիկվանից ասում եմ, Կոնդ թաղամասը չի մասնակցելու Սերժ Սարգսյանի ընտրություն կլինի, ում ընտրություն ուզում է լինի, չենք մասնակցելու, որովհետեւ ժողովրդին անտեսել են: Մարդու իրավունքները գցել են ոտքի տակ, թող սաղ աշխարհն իմանա, որ ժողովրդին խաբում են»,- ասաց Գարեգին Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև