Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյան. «Դեմ եմ բոլոր ժամանակավոր հանձնաժողովներին»

Նոյեմբեր 29,2012 12:49

Հատվածներ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի հարցազրույցից:

 

– Ընդհանրապես, չեմ սիրում ոչինչ չտվող գործողություն։ Եթե ինձ մնար, ապա կառաջարկեի, որ Ազգային ժողովում ընդհանրապես կանոնակարգից հանվի ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը, որովհետև դա, ըստ էության, ոչինչ չի տալիս։ Այսինքն՝ արդյունքում ոչինչ չես ստանում, ստանում ես միայն քաղաքական պատկեր, շոու, ոնց ուզում եք՝ անվանեք։

Դուք պայմանավորո՞ւմ եք այս նախաձեռնությունը նախընտրական փուլով։

– Կարծում եմ՝ դա միայն քաղաքական նպատակ է հետապնդում, որովհետև ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ՝ անկախ կուսակցական պատկանելությունից,  հավասարաչափ  ցավում են տեղի ունեցածի համար։ Ես կասեի, որ իշխանություններն առավել   շահագրգռված են, որ դա բացահայտվի։ Նշել, որ   եղած պայմաններում հնարավոր չէ, որ չբացահայտվի՝ չեմ կարծում, թե ճիշտ է։

Ի՞նչ եք կարծում՝ նախաձեռնությունը կընդունվի՞ և արդյո՞ք Հանրապետական խմբակցությունը կողմ կլինի։

– Ես գուշակ չեմ։ Ես ինքս դեմ եմ, և դեմ եմ բոլոր ժամանակավոր հանձնաժողովներին։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ստեղծում եք մի բան, որի տված արդյունքը, բացի քաղաքականից, ուրիշ նշանակություն չունի, այսինքն՝ ո՛չ կարող է պարտադրել, ո՛չ կարող է ստիպել։ Եթե նայենք, բոլոր ժամանակավոր հանձնաժողովներն իրավասություն չունեն՝ քննել կամ ինչ-որ նյութեր բարձրացնել, մեկը մի կարծիք հայտնի, հիմնականում ոչ պրոֆեսիոնալ, որովհետև Ազգային ժողովում ավելի շատ գերակշռում են քաղաքական ուղղություններ, պարզապես քաղաքական գործիքներ են, որոնք օգտագործվում են որևէ քաղաքական ուժի կողմից, այսպես ասած՝ վարկանիշն ընդգծելու՝ ավելացնելու կամ պակասեցնելու համար։ Դա քաղաքական պայքարի գործիքներից մեկն է։

Մարինե ՄԱՐՏԻՐՈԱՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930