Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գտնել այնպիսի թեկնածու, ով կունենա Ծառուկյանի ֆինանսական կարողությունները, Տեր-Պետրոսյանի ինտելեկտը, Հայրիկյանի հերոսական անցյալն ու ինքնագնահատականը, մարքսիստի միմիկան, Անուշ Սեդրակյանի «պրիչոսկան»

Նոյեմբեր 29,2012 12:44

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ մեկ միասնական թեկնածուի շուրջ հավաքվելը պարտություն է նշանակում, պետք է փոխարենը լինի հավաքական թեկնածու։

«ՉԻ» – Դե իհարկե, ի՞նչ միասնական թեկնածու, միայն հավաքակա՛ն։ Պետք է անհապաղ գտնել այնպիսի թեկնածու, ով կունենա Գագիկ Ծառուկյանի ֆինանսական կարողությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի ինտելեկտը, Պարույր Հայրիկյանի հերոսական անցյալն ու ինքնագնահատականը, մարքսիստի միմիկան, Անուշ Սեդրակյանի «պրիչոսկան», Րաֆֆի Հովհաննիսյանի… այ, սա արդեն բարդ է։ Լավ, Րաֆֆի Հովհաննիսյանի զահլան… Չէ, վատ իմաստով չենք ասում։ Պարզապես ուրիշ ո՞վ զահլա կունենա ձեռքով բարեւել հարյուր հազարավոր մարդկանց ու բոլորին հերթով հարցնել՝ քաղաքացի, տե՞ր ես։

Եվ այնուամենայնիվ հավաքական թեկնածուի գաղափարը լավն է։ Միայն մի բարդություն կա՝ ով էլ դառնա հավաքական թեկնածու, փաստորեն նաեւ միասնական թեկնածու է դառնալու։ Իսկ Րաֆֆին պնդում է, որ միասնական թեկնածուն կպարտվի։ Թե չէ մնացած ամեն ինչը ճիշտ է:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930