Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրակարգում՝ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության հարցն է

Նոյեմբեր 29,2012 12:42

Այսօր «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումի բացմանը մասնակցում էին տարածաշրջանային անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից:

Ֆորումի ժամանակ ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները:

Օրակարգում՝ Ղարաբաղին եւ  Հայաստանին առնչվող հարցեր էին:

Ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, որն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, իր խոսքում նշեց, որ  այս ֆորումը նախ լավ առիթ է գաղափարների ու մտքերի փոխանակման համար, քանի որ Ադրբեջանը պարբերաբար ԼՂՀ-ի եւ Հայաստանի նկատմամբ անմիջական ռազմական սպառնալիքներ է հնչեցնում, ու նրանց կողմից վարվող հայատյաց քաղաքականությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգիռ չէ տարածաշրջանի կայունության հարցում:

Հավելենք նաեւ, որ  ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը եւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930