Aravot.am-ը սեպտեմբերի 12-ին այս վերնագրով նյութ էր հրապարակել, որում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը Ստամբուլում համաշխարհային 40-րդ օլիմպիադայի (այնտեղ մեր տղաների ազգային հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը: Ա. Հ.) օրերին զուգահեռ կայացած ՖԻԴԵ-ի համաժողովի մասնակիցներին բացատրել էր, թե շախմատը ըմբշամարտ կամ բռնցքամարտ չէ, որոնցում պայքարը տեւում է հինգ-տասը րոպե: «Շախմատիստը խաղատախտակի առջեւ անցկացնում է մի քանի ժամ եւ ամեն վայրկյան պիտի կենտրոնացած լինի: Իսկ նման պարագայում թշնամական մթնոլորտում դա հնարավոր չէ», – հայտարարել էր Վանիկ Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ