Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը դե՞մ չէ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը

Նոյեմբեր 29,2012 12:18

Երեկ բավական հետաքրքիր և ընթացիկ քաղաքական զարգացումների տրամաբանությանը հակառակ զարգացում է տեղի ունեցել խորհրդարանում։ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված 2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումը ՀՀԿ-ի կողմից ոչ միայն չի տապալվել, այլ հակառակը՝ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը հարցը քվեարկության չի դրել՝ հիմնավորելով, որ բացակայում են հանձնաժողովի երկու անդամները, ովքեր ավելի վաղ կողմ են արտահայտվել Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը։ Այն դեպքում, երբ Դ. Հարությունյանը կարող էր հարցը քվեարկության դնել և ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն տալ նախագծին։ Մի խոսքով, Դ. Հարությունյանն իր գործողություններով բոլոր հիմքերը ստեղծել է մտածելու համար, որ իշխանությունը դեմ չէ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։

Բնականաբար, իշխանության այդ «արդարասիրությունն» ուղղակիորեն կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ին Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ձեռնտու լինել՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի հետ հարաբերություններում շատ որոշակի հեռանկարներ ակնարկելու իմաստով։ Այլ կերպ ասած, Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իշխանությունը կարող է օգտագործել մարտի 1-2-ի իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի մասնակցությունը հիշեցնելու նպատակով։

Այդ իմաստով, ամենևին պարտադիր չէ, որ այդ հանձնաժողովը ձևավորվի, իշխանության համար կարևորն այդ սպառնալիքը համապատասխան հասցեատիրոջը հասցնելն է։

Հարց է առաջանում՝ եթե իշխանությունը ցանկանում է Մարտի 1-ի թեման ՀԱԿ-ի միջոցով ծառայեցնել սեփական նպատակներին, ինչո՞ւ է այդ խաղին տրվում ՀԱԿ-ը։ Թերևս այն պատճառով, որ ՀՀԿ-ի հետ համատեղ Մարտի 1-ի մասին հիշեցումը ՀԱԿ-ի վերջին հնարավորությունն է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին ԲՀԿ-ի որոշումն արագացնելու, ԲՀԿ-ի հետ ներկայումս ընթացող բանակցություններում առավելության հասնելու համար։ Ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ դեռևս կա փոքր հավանականություն, որ ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածություն չառաջադրել և սատարել իր թեկնածությունը։ Ուստի ՀԱԿ-ում, թերևս, մտածում են, որ Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ազդել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա՝ սատարել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930