ՖԻԴԵ-ի նախագահի համոզմունքով Հայաստանի շախմատիստները պետք է մասնակցեն 2016 թվականին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: «Ադրբեջանի բռնցքամարտիկները գնացել են Երեւան եւ ես պատճառ չեմ տեսնում, որպեսզի Հայաստանի շախմատիստները Բաքու չմեկնեն: Շախմատը կարող է միավորել: Հայաստանը պետք է մասնակցի օլիմպիադային», – Իլյումժինովի խոսքերը մեջբերում է «Azerisport»-ը:
Մինչեւ 2016 թվականը գրեթե չորս տարի կա եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան որոշում կայացնելու լիուլի ժամանակ դեռ ունի: Իսկ մինչ այդ, 2014 թվականին Երեւանում կայանալու է Եվրոպայի անհատական առաջնությունը ու դեռ պարզ չի՝ ադրբեջանցի շախմատիստները կգա՞ն: Այնպես որ, առաջին քայլը նրանցն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ