Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ դասագրքում մարտի 1-ի մասին

Նոյեմբեր 29,2012 11:57

 Հատված կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցից

 

Պարոն Աշոտյան, ձեր հաստատած դասագրքի հեղինակներից մեկը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը գրքում կեղծ տվյալներ է ներկայացրել Մարտի 1-ի վերաբերյալ, այդպես էլ չկարողացավ հիմնավորել այն հատվածը, թե Մարտի 1-ին երկուստեք զենք է օգտագործվել: Դուք ինչպե՞ս եք հաստատել այդ գիրքը, ձեզ չի՞ հետաքրքրել, թե ինչ փաստերի հիման վրա է դա գրվել։

– Հեղինակային խումբը, որ աշխատել է այդ գրքի վրա, ստեղծել է հայոց պատմության առաջին գիրքը մասնագիտական ֆակուլտետների համար, որքան էլ ցավալի է, մենք մեր անկախության 20 տարիների ընթացքում չենք ունեցել հրատարակված գիրք բուհերի մասնագիտական ֆակուլտետների համար, եւ ողջունելի է այդ հեղինակների փորձը՝ նման լուրջ աշխատություն լույս աշխարհ բերել։ Անթույլատրելի եմ համարում ակադեմիական շրջանակների վրա նման քաղաքականացված հարձակումը եւ այլակարծության կամ այլախոհության ճնշումների փորձերը։ Եթե կան մարդիկ, որոնք չեն կիսում ձեր խմբագրության կամ որոշ քաղաքական ուժերի տեսակետները մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված, ապա դա չի կարելի անել ի հաշիվ ակադեմիական ազատությունների, խոսքի

ազատության։

Դուք տեղյա՞կ եք, որ երկարատեւ դատական պրոցեսներ են ընթացել եւ չի հաստատվել, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ Մարտի 1-ին զենք է ունեցել կամ կիրառել։ Դուք ուզում եք ասել, որ խեղաթյուրված փաստերն ուսանողներին հրամցնելը եւ դա պատմություն դարձնել ճի՞շտ է:

– Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորագույն

պատմության ամենադաժան էջերից մեկն են, եւ բնականաբար, այդ էջը դեռեւս մի քանի անգամ կվերանայվի պատմության ընթացքում, եւ տարիների ընթացքում վստահաբար ի հայտ կգան մանրամասներ, որոնց մասին տեղյակ չենք այս պահին ոչ ես, ոչ դուք, եւ այդ գլուխները, բնականաբար, կարող են վերամշակվել եւ շարադրվել՝ հաշվի առնելով նոր փաստեր, նոր իրողություններ եւ նոր հայտնաբերումներ։ Պահանջել դա անել այսօր, կարծում եմ, արդարացի չէ։ Այսօր գիտենք այն, ինչ գիտենք։

Գիտենք, որ որեւէ ընդդիմադիրի դեմ վճիռ չի եղել զենք կիրառելու համար, եւ որեւէ ձեւով չի հաստատվել, որ երկուստեք է զենք կիրառվել։

– Ես դատական նիստերին չեմ հետեւել եւ նորից պետք է կրկնեմ, որ անթույլատրելի եմ համարում քաղաքականացման փորձեր անել ակադեմիական աշխատության վրա։

Խոսքը դատարաների կայացրած վճիոների մասին է, որտեղ չի հաստատվել, որ ընդդիմությունը զենք է կիրառել մարտի 1-ին։

– Ես ծանոթ չեմ այդ վճիոներին։

Իսկ ինչո՞ւ եք հաստատել դասագիրքը, երբ տեղյակ չեք։

– Պատմաբանների ստեղծագործությունը ենթարկվել է օրենսդրությամբ սահմանված փորձաքննության, եւ կա փորձագետի գրավոր կարծիք։ Եթե նման տեսակի խնդիրներ են հայտնաբերել դասագրքում, ապա դրան հակադրվելու քաղաքակիրթ ձեւեր կան՝ գիտական ռեցենզիաներ, համապատասխան հոդվածներ, հրապարակումներ գիտական ամսագրերում՝ գիտական հիմնավորումներով, ոչ թե թերթերում կամ Ինտերնետում։ Նախարարությունը կատարել է իրեն վերապահված լիազորությունները՝ հաստատելով դասախոսական կազմի այդ աշխատությունը, որն առաջինն է 20 տաովա մեջ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930