Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքն ավելի է էժանացել

Նոյեմբեր 29,2012 11:54

Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել է 5.4 տոկոսով։

Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ-ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ առանձնատների գները։ Դրանց մեկ քմ-ի գինն անցած տարվա հոկտեմբերին եղել է 727 դոլար, այս տարվա հոկտեմբերին արդեն 684 դոլար է (նվազումը՝ 6 տոկոս): Անցած տարվա համեմատ Հայաստանում կտրուկ՝ 18.7 տոկոսով նվազել է հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերումը։ 19 տոկոսով նվազել է նաեւ նոր բնակարանների «մուտքը» շուկա։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930