«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ չի վարում «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Այս մասին «Ռ-սպորտ» պարբերականին է հայտնել «Սպարտակ» -ի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տարածել էին, որ «Սպարտակ»-ը ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:
«Ռ-սպորտ»-ի հարցին, թե ինչ փուլում են գտնվում ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները, գլխավոր տնօրենը պատասխանել է` «ոչ մի», ավելացնելով, որ այդ ֆուտբոլիստի հետ ընդհանրապես բանակցություններ չեն վարում:
Ռուսաստանի առաջնության 17 տուրից հետո «Սպարտակ»-ը 29 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Կրասնոդար»-ը 22 միավարով 10-րդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ