Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվելու է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև:
Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:
Տիգրանը մրցագորգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին, Գոռը՝ դեկտեմբերի 2-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Կազան է գործուղել նաև մարզիչ Վովիկ Խոջայանին ու մրցավար Էդուարդ Ասլանյանին:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա