Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Ոտքից գլուխ սխալ է

Նոյեմբեր 29,2012 11:15

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, 2011 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը 40 տոկոսից անցնում է:

«3 տարվա ընթացքում 23 տոկոսից հասել է 35, 8 տոկոսի, 4-րդ տարում 0,8 տոկոսով իբր լավացել է: Ոչ մի դրական տեղաշարժ չկա. Վերջին 3-4 տարվա ընթացքում անկում է գրանցվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Բագրատյանը: Անդրադառնալով ՀԲ-ի հրապարակած ցուցանիշին, որ 2004- 2011-ի ընթացքում աղքատության մակարդակը մոտ 54 տոկոսից հասել է 35 տոկոսի, պարոն Բագրատյանն ասաց. «Եթե Համաշխարհային բանկն իրականում արդար լիներ, կասեր վատ է վիճակը: ՀԲ-ն ոտքից գլուխ սխալ է, որովհետեւ աղքատության մակարդակը պետք է բաժանել բնակչության թվի վրա, մինչդեռ ՀԲ-ն բաժանում է պաշտոնական բնակչության թվի վրա եւ հաշվի չի առնում , որ ամեն տարի 100.000 մարդ է երկրից գնում: Եթե այս կերպ ենք հաշվում, 35,8 տոկոսը դարձել է 38.8 տոկոս (անցյալ տարի երկրից դուրս է եկել բնակչության 3 տոկոսը): Նույնիսկ եթե վերցնում ենք Համաշխարհային բանկի ցուցանիշը, վիճակը կատաստրոֆիկ է: 4-5 տարի առաջ ասել են, որ աղքատության ցուցանիշը 25-ից կդառնա 11 տոկոս, բայց դարձել է 35 տոկոս, իսկ իրականում 38%»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930