«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է այն տեղեկությունը, թե ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է թիմից հեռանալուն: «Իրոք, նրանով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնց թվում նաեւ «Սպարտակն» է: Բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ թե Յուրան որտե՞ղ կհայտնվի, առայժմ դժվար է ասել: Նա ցանկանում է խաղալ ակումբներում, որոնք պայքարում են եվրագավաթների մրցաշարեր մտնելու համար, կամ արդեն խաղում են: Մեզ մնում է միայն Յուրային հաջողություն մաղթել», – Մուսլինին մեջբերում է «СЭ»-ն:
25-ամյա Յուրա Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 9 գոլի հեղինակ եւ կատարել 2 գոլային փոխանցում:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ