Թեեւ բյուջետային միջոցների ամենամեծ բաժինը վերջին տարիներին ուղղված է եղել սոցիալական ոլորտ, այնուհանդերձ աղքատությունը երկրում ոչ միայն չի նվազել, այլեւ կտրուկ խորացել է
Աղքատության ընդլայնմանը նպաստել է ոչ միայն տնտեսական վիճակի վատացումը, այլեւ եկամուտների անհամաչափ բաշխումը, սոցիալական բեւեռացվածության խորացումը։ Եթե տնտեսական վիճակի վատացումն ինչ-որ առումով պայմանավորված էր նաեւ օբյեկտիվ դրսեւորումներով, ապա նույնը չի կարելի ասել եկամուտների անհամաչափ բաշխման մասին։
Մինչ հասարակության աղքատ հատվածի եկամուտները նվազել են, հարուստներինը, հակառակը, ավելացել են. 2010թ. հասարակության առավել հարուստ 10 տոկոսի եկամուտները 14,2 անգամ էին գերազանցում աղքատների 10 տոկոսի եկամուտներին։ Անցած տարի այդ տարբերությունը մոտեցել է 15 անգամի։
Այս թվերը ցույց են տալիս, որ կառավարությունը չի կարողանում պայմաններ ստեղծել ապահովելու տնտեսության մեջ գոյացող եկամուտների համաչափ բաշխումը։
Եկամուտների անհամաչափ բաշխման պատճառներն անշուշտ տարբեր են։ Կառավարության խնդիրն է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ այդ միտումներն աստիճանաբար նվազեն։ Այլ կերպ ասած, հարուստների եկամուտների նվազման հաշվին պետք է ավելանային աղքատների եկամուտները։ Մի բան, ինչին հնարավոր էր հասնել առաջին հերթին համարժեք հարկային քաղաքականության իրականացման միջոցով։
Թե ինչպիսին է եղել այդ քաղաքականությունը վերջին տարիներին, վկայում է աղքատների եւ հարուստների միջեւ բեւեռացման ցուցանիշների խորացումը։
Եկամուտների անհավասարաչափ բաշխման խնդիրը սովորաբար լուծվում է տարբերակված հարկային մեխանիզմների կիրառմամբ։ Բազմաթիվ երկրներում ընդունված է, որ հարուստների եկամուտներն ավելի մեծ չափով են հարկվում։ Թեեւ եկամտային հարկման որոշակի սանդղակներ գործում են նաեւ Հայաստանում, այնուհանդերձ կյանքը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ չեն։
Սոցիալական բեւեռացվածությունը մեղմելու ձեւերից է նաեւ շքեղ անշարժ գույքի հարկումը, գույքահարկի պրոգրեսիվ սանդղակի ներմուծումը եւ այլն։ Սակայն կառավարության քայլերն այս առումով տեսանելի չեն։ Պատահական չէ, որ Հայաստանում աղքատության միտումները խորանում են։ Կառավարությանը չի հաջողվում հարուստներից ավելի շատ եկամուտներ բերել բյուջե, որպեսզի դրանք վերաբաշխի հասարակության անապահով խավերին։
Աղքատության խորացմանը վերջին տարիներին նպաստել է նաեւ բարձր գնաճը։ Մինչ երկար տարիներ Հայաստանը գտնվում էր ցածր գնաճային միջավայրում, ինչը բարենպաստ է համարվում աղքատության նվազման համար, սկսած 2009թ. երկիրը հայտնվեց բարձր գնաճային միջավայրում։ Խնդիրը քիչ թե շատ լուծվեց միայն նրանից հետո, երբ հանրապետության նախագահը խիստ հրահանգ տվեց պատկան մարմիններին միջոցներ ձեռնարկել գնաճը նվազեցնելու ուղղությամբ։
Այն, որ նախագահի հանձնարարությունից հետո երեւույթը մեղմացավ, վկայում է, որ դա կարելի էր անել նաեւ ավելի վաղ։ Չգիտես ինչու կառավարությունն ու Կենտրոնական բանկը մինչ այդ ձեռնպահ էին մնում եւ իրենց գործողություններով կամ անգործությամբ, ըստ էության, նպաստում երկրում աղքատության խորացմանը։
Գնաճի մակարդակը առաջ էր ընկել աշխատավարձի բարձրացումից։ Եթե այս ընթացքում գներն ավելացել են շուրջ 35, ապա աշխատավարձը՝ 30 տոկոսով։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ կառավարությունը բյուջեում միջոցներ չի գտնում աշխատավարձերը կամ կենսաթոշակները ոչ թե բարձրացնելու, այլ նույնիսկ ինդեքսավորելու համար։
Պատահական չէ, որ այս պայմաններում աղքատությունը պետք է խորանար։ Մանավանդ որ ներքին գործոններին զուգահեռ գոյություն ունի նաեւ արտաքին ազդեցությունը։ Չնայած երրորդ տարին անընդմեջ Հայաստան մտնող տրանսֆերտային հոսքերը ավելանում են, այնուհանդերձ ակնկալվում է, որ միայն այս տարի դրանք կհասնեն 2008թ. մակարդակին։
Այս բոլոր գործոնները միասին հանգեցրին նրան, որ բնակչության մեկ երրորդից ավելին հայտնվեց աղքատության մեջ։ Մինչ այդ աղքատության մեջ էր ապրում բնակչության 26-27 տոկոսը։ Հրապարակված վերջին տվյալներով, Հայաստանում աղքատ է 1,1 մլն մարդ։ Ավելի քան կրկնակի շատացել են ծայրահեղ աղքատները, 1,6 անգամ՝ շատ աղքատները։
Աղքատության մակարդակը բարձր է հատկապես քաղաքային բնակավայրերում (բացի Երեւանից)։ Քաղաքներում ապրող բնակչության ավելի քան 43 տոկոսի եկամուտները աղքատության գծից ներքեւ են։
Այս պայմաններում պատահական չէ, որ ավելացել է արտագաղթը։ Չկարողանալով ապահովել իրենց նվազագույն սոցիալական կարիքները, մարդիկ ստիպված են դա անել դրսում։ Որքան էլ կառավարությունը փորձում է արհեստական միջոցներով խոչընդոտել արտագաղթը, դա չի կարող արդյունք տալ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չեն ստեղծվել պայմաններ աշխատելու եւ ապրելու նվազագույն միջոցներն ունենալու համար։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»