«Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ բարեկամական կապերից չենք ողջունում որեւէ քաղաքական գործչի եւ քաղաքացու կողմից օրենքի խախտում կամ բարոյական նորմերի հետ հակասող խնդիրներ»,- անդրադառնալով Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Նահապետյանի ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջադեպին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ հավելեց՝ եթե կա հանցակազմ, ապա ինքը իրավական հարթության վրա գտնվող հարցերին գնահատականներ չի տալիս: Իսկ ՀՀԿ գործադիր նիստում, ըստ պարոն Շարմազանովի, ոչ միայն չի քննարկվել պատգամավորի պահվածքին վերաբերող հարցը, այլեւ վերջերս ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ հարցեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև